Հայտարարություն

          <<Եղվարդի թիվ1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ը հայտարարում է 2018-2019 ուս տարվա  10-րդ դասարանցիների ընդունելություն: Ընդունելությունը տեղի կունենա 01.07.2018 — 01.09.2018թթ ժամանակահատվածում: Անհրաժեշտ փաստաթղթերը՝   9-րդ դասարանի ավարտական վկայական Ծննդյան վկայականի(անձնագիր) պատճեն 3×4 չափի 2 լուսանկար Տեղեկանք բնակավայրից Ծնողի դիմում տնօրենի անունով

Continue reading »

Խաղ-վիկտորինա

2018թ. ապրիլի 13-ին Եղվարդի թիվ1 ավագ դպրոցում անցկացվեց խաղ-վիկտորինա Հայոց պատմություն առարկայից: Խաղին մասնակցում էին Վան և Անի թիմերը: Վիկտորինան կազմակերպել էին պատմության ուսուցչուհի Արմինե Սիմոնյանը և ԴԱԿ Հասմիկ Այվազյանը: Հարցերը ընդգրկում էին Հայոց արքաներ, պայմանագրեր, ճակատամարտեր և այլ թեմաներ: Թիմերը խաղի ընթացքում ցուցաբերեցին գիտելիքների մեծ պաշար և կարողացան պատասխանել բոլոր հարցերին: Եղան նաև երաժշտական հարցեր: Վան թիմի անդամներն էին՝ […]

Continue reading »

Հավերժի ճամփորդ Հայաստանս

2018թ. ապրիլի 12-ին Եղվարդի թիվ1 ավագ դպրոցում տեղի ունեցավ հայրենասիրության դաս -միջոցառում <<Հավերժի ճամփորդ Հայաստանս>> վերնագրով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Անգին Մկրտչյանը 10դ և 10գ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Հրավիրված էին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովնանը, Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հովսեփը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանի պատասխանատու […]

Continue reading »

Հայ զինվորը… խորագրով պաստառների մրցույթ

Այս տարվա հոկտեմբեր ամսին <<Դպրոց կենտրոնների միությունը>> և կրթություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը հայտարարեցին <<Հայ զինվորը…>> խորագրով պաստառների մրցույթ: Մեր դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները ցանկություն հայտնեցին մասնակցել այդ մրցույթին: Հոկտեմբերի 23-ին դպրոցում տեղի ունեցավ պաստառների ցուցահանդես-մրցույթ: Աշակերտների և ուսուցիչների քվեարկության արդյունքում հաղթեց 10ա դասարանի աշակերտ Գեղամ Այվազյանի պաստառը: Ըստ ԴԿՄ-ի հայտարարության դպրոցներում հաղթող ճանաչված պաստառները պետք է ուղարկվեին […]

Continue reading »

Էներգախնայողության միջազգային օր

<<Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր>>-ը միջազգային կրթական նախագիծ է, որը հիմնվել է <<Բնության պահպանության նորվեգական ընկերություն>> կազմակերպության կողմից, 1996թվականին: Հայաստանը նախագծին միացել է 2000թվականին, <<Տապան>> էկո-ակումբ հասարակական կազմակերպության շնորհիվ: Նախագծի <<Էներգիայի և ռեսուրսների օգտագործում>> առարկան 2011թվականից դասավանդվում է Եղվարդի թիվ1 ավագ դպրոցում: Այդ տարիների ընթացքում <<Տապան>> էկո-ակումբի հետ համատեղ Եղվարդի թիվ1 ավագ դպրոցը կազմակերպել է բաց դասեր, միջոցառումներ, էքսկուրսիաներ: […]

Continue reading »

Միջոցառում նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին

       2017թ. նոյեմբերի 22-ին Եղվարդի թիվ1 ավագ դպրոցում տեղի ունեցավ  <<Ծովն իմ կյանքն է>> խորագրով գրական երաժշտական միջոցառում՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին: Դասասենյակը, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը, լցված էր ծովի թարմությամբ, դասասենյակի պատերին փակցված էին ծովանկարչի հայտնի նկարները՝ <<9-րդ ալիք>>, <<Նոյն իջնում է Արարատից>>, <<Թուրքական նավի պայթյունը>>, <<Փոթորիկ Ատլանտյան օվկիանոսում>>, <<Լուսնյակ գիշեր>>, <<Ձկնորսները ծովի […]

Continue reading »

Վոլեյբոլի տղաների թիմի հաղթանակը

     2017թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ-ի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների <<Սպարտակիադա>> մարզական միջոցառուման վոլեյբոլի եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցում էր նաև Եղվարդի թիվ1 ավագ դպրոցի վոլեյբոլի տղաների թիմը: Անցակացնելով բավականին բարդ և հետաքրքիր պայքար այլ թիմերի հետ, Եղվարդի թիվ1 ավագ դպրոցի հավաքական թիմը գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: Տղաները ստացան անհատական հուշամեդալներ և […]

Continue reading »

Համապետական շաբաթօրյակ

2017 թվա­կանի հոկտեմբերի 21-ին նախատեսված համապետական շաբաթօրյակին մասնակցում էր նաև Եղվարդի թիվ1 ավագ դպրոցի ողջ ուսուցչական անձնակազմը: Նրանց ակտիվ մասնակցությամբ մաքրվեց դպրոցի բակը և հարակից ամբողջ տարածքը:                        

Continue reading »

Եղվարդի թիվ1 ավագ դպրոցի թիմի հաղթանակը Հայ ասպետ հեռուստամրցույթում

2017թ. հունիսի 11-ին կայացավ <<Հայ ասպետ>> հեռուստամրցույթը: Մրցույթին մասնակցում էին Երևանի N2 ավագ դպրոցի, Գյումրիի մշակույթի վարժարանի և Եղվարդի թիվ1 ավագ դպրոցի թիմերը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Եղվարդի թիվ1 ավագ դպրոցը: Երևանի թիմը վաստակեց 19 միավոր, Գյումրիի թիմը՝ 16, իսկ Եղվարդի թիմը՝ 22 միավոր: Թիմի անդամներն էին ավագ դպրոցի աշակերտներ Արգիշտի Տիգրանյանը, Աննա Պետրոսյանը, Գոռ Գևորգյանը, Սոնա Հովսեփյանը և Սոնա Հաբեթնակյանը: […]

Continue reading »
1 2